Տիգրան Մանսուրյանը պատմել է վարչապետից ստացած նվերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական երաժշտության վարպետի կինոերաժշտությունը ներկայացնող ստեղծագործությունները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակակից արվեստի և երաժշտության ամենախոշոր դեմքերից է: «Բայց սովորաբար մենք արձանագրում ենք կայացած փաստը, որովհետև այն ավելի տեսանելի է և ավելի ընկալելի ու երբեմն չենք նկատում ճանապարհը, որն իրականում ավելի կարևոր է: